Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ռեկտոր ունի: Ընտրությունը կայացել է երեկ, ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել էր 2 հոգի՝ նախկին պրոռեկտոր, սցենարիստ Սառա Նալբանդյանը և ինստիտուտի ուսումնական մասի վարիչ Հասմիկ Իսրայելյանը։
ԵԹԿՊԻ Ուսանողական Խորհուրդը հայտնում է, որ քվեարկության արդյունքում ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը։