Հետևեք մեզ։

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով

17:13, 11 հուլիս 2024
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը։

Դատական նսիտն այսօր մեկնարկել էր Աշոտյանի խափանման միջոցի քննությամբ, քանի որ հուլիսի 16-ին լրանում էր նրա կալանավորման հերթական եռամսյա ժամկետը:

Հանրային մեղադրողները միջնորդել էին երկարաձգել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը՝ հիմնավորմամբ՝ կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, ազատության մեջ Աշոտյանը կարող է  կխոչընդոտել քննությանը:

 Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: