Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հինգշաբթի օրը, BRICS-ի խորհրդարանական ֆորումի շրջանակներում, Ռուսաստանի ղեկավարը զրուցել է Իրանի Իսլամական խորհրդի նիստի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։
«Շուտով կկայանա Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը, պարոն Վոլոդինը կգլխավորի ռուսական պատվիրակությունը», - ասել է Պուտինը։