Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ կառավարության այսօրվա որոշմանը, ըստ որի՝ այսուհետ «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան, գրում է. «Այս որոշման հետ կապված մի քանի հարց ունեմ․
1. Ո՞ր Հայաստանի։ Հայաստանի ի՞նչ։
2022-1990 և 2023- «Լենինյան» Հայաստանի՞, որի «ծննդականը» Ալմ Աթայի հռչակագիրն է, և որի գաղութային սահմանները գծվել են Մոսկվայում։ Թե՞, օրինակ, 1991-2021 Արցախակալ Հայաստանի Հանրապետության, որի հիմքը Անկախության հռչակագիրն է։
2. Հայաստանի որպես պատմա-աշխարհագրական երկրամասի՞, թե՞ Հայաստանի որպես պատմա-քաղաքական միավորի։
3. Կիլիկյան Հայաստանի ու Արցախի Խամսայի Մելիքությունները նույնպես մտնո՞ւմ են այդ «Հայաստանների» մեջ, թե Հայաստանի պատմությունը վերաբերելու է միայն ներկայիս Հայաստանի Հանրապետության փաստացի տարածքի պատմությանը։
4. Հայոց պատմությունն ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն էր, կարծում եմ, որտեղ ոչ միայն մտնում էր պրոտո-հայկական ու հայկական պետականությունների կամ սոցիո-քաղաքական միավորների պատմությունը, այլ նաև օրինակ հայ առևտրականների ըստ էության ունիկալ համակարգի պատմությունը 16-18րդ դարերում։
Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ, օրինակ, հայ առևտրական համակարգի պատմությունը էլ չի դասավանդվելու»։