Հետևեք մեզ։

Յուլյա Նավալնայան ներառվել է Ռուսաստանում ահաբեկիչների ցուցակում

17:59, 11 հուլիս 2024
Յուլյա Նավալնայան ներառվել է Ռուսաստանում ահաբեկիչների ցուցակում

Յուլյա Նավալնայան ներառվել է Ռուսաստանում ահաբեկիչների ցուցակում։

Այս մասին հայտնում է Rosfinmonitoring կայքը։

Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին, Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը հեռակա ձերբակալել էր Յուլյա Նավալնայային և հետախուզում հայտարարել ծայրահեղական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով։

Հիշեցնենք` ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Յամալի վարչության տվյալներով՝ փետրվարի 16-ին զբոսանքից հետո Ալեքսեյ Նավալնին վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել: Նախնական տվյալներով՝ թրոմբ է պոկվել, մահվան ստույգ պատճառները պարզվում են:
 
Լաբիտնանգի քաղաքային հիվանդանոցից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ 9 րոպեում տեղ հասած շտապօգնության բժիշկներն ավելի քան կես ժամ ապարդյուն փորձել են վերակենդանացնել Նավալնուն: Փաստի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել։
 
Նավալնին բանտարկվել էր 2021 թվականին, երբ «Իվ Ռոշեի» գործով նրա պայմանական պատիժը փոխարինվել էր իրական ազատազրկմամբ՝ պայմանական դատապարտման ռեժիմի խախտումների պատճառով։ Այլ քրեական հոդվածներով մի քանի դատավարություններից հետո, այդ թվում՝ ծայրահեղական համայնքի ստեղծում, խարդախություն և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք (վիրավորել էր դատավորին, որը դատում էր նրան պատերազմի վետերանին զրպարտելու համար), բանտարկության վերջնական ժամկետը հասել էր 19 տարվա (հատուկ ռեժիմի գաղութում)։