Վթարից զոհված, զորացրած զինվորը տան միակ տղան էր: Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Այսօր Սիսիանում վթարից զոհված, զորացրված զինվոր, 20-ամյա Արմեն Վրեժի Մամյանը ծագումով Տավուշից սահմանամերձ Կոթի գյուղից էր, Կոթիում բնակվում է նրա հորական տատը։ Մամյանների ընտանիքը մոտ 10 տարի ապրում է Իջևան քաղաքում։ Արմենը տան միակ տղան էր, ընտանիքը նաև աղջիկ ունի: Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանն ասաց,որ Արմենը շնորհալի տղա էր, լավ երգում էր։ Արմենը կրում էր իր հոր հորեղբոր տղա Արմեն Մամյանի անունը, ով 1990-ական թվականների ազատամարտի ժամանակ Արցախում զոհվել է»,-գրել է Սարգսյանը։