Հետևեք մեզ։

Ես առհասարակ չեմ թքում, սպորտսմեն եմ. ՔՊ-ական պատգամավոր

17:14, 21 ապրիլ 2023
Ես առհասարակ չեմ թքում, սպորտսմեն եմ. ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մատթևոս Ասատրյանը համաձայն է, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը դրվի քննարկման:

 

Հարցին՝ իր կարծիքով Ալեն Սիմոնյանի վարքը երեկ ճիշտ էր, պատգամավորը պատասխանեց. «Ալեն Սիմոնյանը ԱԺ ղեկավար է, ինքն է կարգուկանոնը պահպանում: Դուք ասում եք սխալ արեց, իսկ ո՞վ ճիշտ արեց»:

 

Դիտարկմանը, որ նախկինում այն ժամանակ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը ևս ԱԺ ամբիոնի մոտ ակցիա իրականացրին, բայց նրանց ոչինչ չարեցին, պատգամավորը արձագանքեց. «Է, օլորել են, տարել են, ինչ ա՝ բա՞ց ա, ինչ ա՝ փա՞կ ա, չհասկացանք, ամեն ինչ էլ արել են: Ինչ արել ենք, էդ ժողովուրդը ընդունել է»,- ասաց իշխանական պատգամավորը:

 

Պատգամավորը հիշեց նաև Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ քաղաքացին նրան անվանել էր «դավաճան», իսկ Սիմոնյանը թքել էր նրա վրա:

 

«Ինձ ոչ մեկ բարոյական իրավունք չունի դավաճան անվանելու: Ես որ պատգամավոր եմ, ուրեմն կարող է ինչ-որ մեկը ինձ վիրավորել, ես էլ կաշկանդված լինելով մանդատից՝ չպատասխանե՞մ»,- ասաց նա և դիտարկմանը՝ եթե դավաճան ասեն, չե՞ք թքելու, պատասխանեց. «Ես առհասարակ չեմ թքում, կարիքից ելնելով եմ թքում: Ես սպորտսմեն եմ, ես ուրիշ բան եմ անում, ոչ վարորդ ունեմ, ոչ էլ «ախրանիկներով» եմ ման գալիս»:

Վերլուծական