Հետևեք մեզ։

Կոմիտասի պողոտայում երթևեկության փոփոխություն կկատարվի

19:32, 11 հուլիս 2024
Կոմիտասի պողոտայում երթևեկության փոփոխություն կկատարվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպի առանձին գոտիով: 

Ըստ աղբյուրի՝ նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ: