Հետևեք մեզ։

Արցախն ինձ համար եղել և մնում է այն խտացված ազատությունն ու կենսագրությունը, որը մեզանից խլվել է և մեր ժողովրդի վերադարձը հրամայական է․ Բագրատ սրբազան

21:09, 11 հուլիս 2024
Արցախն ինձ համար եղել և մնում է այն խտացված ազատությունն ու կենսագրությունը, որը մեզանից խլվել է և մեր ժողովրդի վերադարձը հրամայական է․ Բագրատ սրբազան
Արցախն ինձ համար եղել և մնում է այն խտացված ազատությունն ու կենսագրությունը, որը մեզանից խլվել է և մեր ժողովրդի վերադարձը հրամայական է։ Մեր անտեր մնացած վանքերն ու շիրիմները, մեր տներն ու շեները պետք է կենդանություն ստանան։ Բանտում գտնվող մեր ընկերներն էլ պետք է վերադառնան։
Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը։
 
 
Ինչ վերաբերում է պայքարի ձևաչափին, լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանն ասել էր, որ փողոցային պայքարը միակ եղանակը չէ և այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում, քան կարող են պատկերացնել։
 
«Առաջինը՝ մարդկային ուժի հավաքագրման իմաստով։
Ես շատ հաճելիորեն զարմացած եմ, թե ինչքան մարդ տարբեր ոլորտներից, թե՛ Հայաստանի դրսից, թե՛ ներսից ներգրավված են այս շարժման մեջ։ Իմ գնահատմամբ՝ շատ ավելի մեծ ընթացք է տեղի ունենում հիմա, քան մենք կարող էինք տևապես գտնվել փողոցում։ Բայց Հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները վճռելու են այս պայքարի տրամաբանական ու հաղթական ավարտը»,-ասաց նա։