Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա» ակումբին և 2:0 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ, գրում է Armsport.am-ը։
Խաղի հաշիվը բացվել է միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում: 81-րդ րոպեին գլխով կատարած հարվածով հաշիվը բացել է «Նոայի» 29-ամյա պորտուգալացի նորեկ Գրեգորիո Գոնսալեսը:
Հիմնական ժամանակի վերջին րոպեն տանտերերի առավելությունը կրկնապատկել է Ալեքսանդր Միլկովիչը՝ անկյունային խաղարկումից հետո երկրորդ փորձից գնդակն ուղարկելով հյուրերի դարպասը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից՝ հուլիսի 18-ին, Հյուսիսային Մակեդոնիայում: Նշենք՝ «Նոան» առաջին հանդիպումն էր անցկացնում Ռուի Մոտայի գլխավորությամբ: