Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և 17 այլ երկրի ղեկավարներ ընդունել են Ուկրաինային աջակցելու նախաձեռնությունների փաթեթը։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հրապարակված «Ուկրաինայի պայմանագիրը» վերտառությամբ փաստաթղթում:
Այն բացատրում է, որ կողմերը «այս պայմանագրի միջոցով հայտարարում են իրենց շարունակական մտադրության և հանձնառության մասին՝ ապահովելու, որ Ուկրաինան կարողանա հաջողությամբ պաշտպանել իր ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը այսօր և զսպել ագրեսիայի գործողությունները ապագայում»: