Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, Իսրայելի հարձակումները Պաղեստինի վրա, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է թուրք-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և կոչ է արել ակտիվացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը՝ հույս հայտնելով այդ հարցում ստանալ Ֆրանսիայի աջակցությունը։