«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական գնումների համակարգը նման է մութ անտառի, որտեղ մտնում են իշխանությանը մերձ անձինք, մասնակցելու հայտարարված գնումների մրցույթներին։
Բանն այն է, որ միայն այս տարվա առաջին կիսամյակին՝ մարտ, մայիս, հունիս ամիսներին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 6 պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ։ 6 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 674 մլն 538 հազար դրամ։
Պայմանագրերի գնման առարկան և ծառայությունները Հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են կամ ավտոճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքները։
Իսկ ում է պատկանում «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն․
«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է։
«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երեւանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը:
Պայմանագրով սահմանվում է նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ կատարել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Սևան-Իջևան, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 ավտոճանապահների տարբեր հատվածները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։