ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դեռևս չունի բավարար պատճառներ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար, սակայն պատրաստ է զրուցել նրա հետ։
«Այժմ ես Պուտինի հետ խոսելու համոզիչ պատճառ չունեմ: Շատ բան չկա, որ նա պատրաստ է անել իր վարքագծի մեջ որևէ փոփոխություն մտցնելու առումով... Բայց ես պատրաստ եմ գործ ունենալ ցանկացած համաշխարհային առաջնորդի հետ», - ասել է Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ վերջին անգամ Պուտինի հետ խոսել է տիեզերքում միջուկային զենքի վերահսկման պայմանագրի մասին, սակայն այդ բանակցությունները, նրա խոսքով, հեռու չեն գնացել։