Բաքվում ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի գործով հերթական դատական նիստը։ Բեգլարյանը օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, ՀՀ գալու ճանապարհին Ադրբեջանի անհայտ զինծառայողների կողմից բռնության գործադրմամբ առևանգվել էր, ապա պաշտոնական Բաքուն նրան ծանր մեղադրանքներ էր առաջադրել, ընդհուպ մինչև, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» կատարումը։
Դատական գործընթացը ընթանում է Բաքվի Սաբունչու շրջանային դատարանում Ֆուզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարները դատարանի դահլիճից՝ ստորև․