ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիս է անցկացրել լրագրողների հետ, որի նպատակն էր դեմոկրատ օրենսդիրների մի մասին, դաշնակիցներին և քվեարկողներին վստահեցնել, որ նա հարմար թեկնածու է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համար։ Սակայն, ասուլիսի քննարկվող թեմաներից մեկը դարձել է Ուկրաինայի նախագահին Պուտինի հետ շփոթելը․ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ներկայացնելիս նրան անվանել էր «նախագահ Պուտին»։
«Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին, - ասել էր Բայդենն՝ անմիջապես շտկելով խոսքը։ - Նախագահ Պուտի՞ն։ Դուք հաղթելու եք նախագահ Պուտինին»։