Հետևեք մեզ։

Միշտ հաճելի է այցելել Տաթևի անզուգական ու դյութիչ վանական համալիր. ԱՄՆ դեսպան

12:15, 12 հուլիս 2024
Միշտ հաճելի է այցելել Տաթևի անզուգական ու դյութիչ վանական համալիր. ԱՄՆ դեսպան
Միշտ հաճելի է այցելել Տաթևի անզուգական ու դյութիչ վանական համալիր. այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիը, ով այցելել էր Սյունիք։
«Հայաստանը հարուստ է բազմադարյա հինավուրց մշակութային կոթողներով: Մշակութային ժառանգության պահպանությունն անչափ կարևոր է»,-ասել է դեսպանը։
 
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։