Հետևեք մեզ։

Մոսկվայի պետական համալսարանում կդասավանդեն գրաբար, ժամանակակից հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն

12:23, 12 հուլիս 2024
Մոսկվայի պետական համալսարանում կդասավանդեն գրաբար, ժամանակակից հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն

Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդեն, այս աշնանը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում կբացվի հայագիտության բաժին:

Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։

Համալսարանում կդասավանդվեն գրաբար, ժամանակակից հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ։