Ոչ բոլոր առաջնորդները կարող են բանակցել Ուկրաինայի հարցով, ասել է Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսում։ Նա այսպես է պատասխանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից ուկրաինական հակամարտությունը քննարկելու վերաբերյալ հարցին։
«Ամենայն հարգանքով բոլոր մեծ և փոքր երկրների նկատմամբ, բայց մենք պետք է հասկանանք, որ ոչ բոլոր առաջնորդները կարող են բանակցել դրա շուրջ, պետք է ունենալ որոշակի ուժ և հեղինակություն»,- ասել է նա։
Հունգարիայի վարչապետ Օրբանը, որի երկիրը նախագահում է Եվրամիությունը, հուլիսի սկզբին այցելություններ է կատարել Ուկրաինա, Ռուսաստան և Չինաստան։ Մոսկվա կատարած այցը և Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հետագայում սուր քննադատություն առարկա են դարձել Արևմուտքում։
Ավելի ուշ Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում հանդիպել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
Միևնույն ժամանակ, Guardian թերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Օրբանը չի խնդրել երկկողմ հանդիպում ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հետ և ամեն կերպ խուսափել է նրանից այդ միջոցառմանը։