Հետևեք մեզ։

«Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում»․ ուղիղ

13:15, 12 հուլիս 2024
«Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում»․ ուղիղ

Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում չհանրային լսումներ են, բանախոսներն են՝

Մհեր Կարագյոզյան՝ «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ, Վեդի համայնքի բնակիչ

Վարդուհի Բարսեղյան՝ Գինեվետ բնակավայրի բնակիչ

Արփինե Խաչատրյան՝ Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող

 

Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում հուլիսի 10-ին Վեդիում ցեմենտի գործարանի կառուցման աղմկահարույց նախագծի շուրջ 4-րդ հանրային լսումներն իրականացնելու համար ՏԻՄ-ը չի ապահովել բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար։ Հանրային լսումները հսկել են ոստիկանները՝ համայնքի ու հարևան բնակավայրերի բնակիչներին թույլ չտալով մասնակցել դրանց։ Պատճառաբանել են, թե դահլիճում տեղ չկա։ Գինեվետի գյուղապետարանում անցկացվող հանրային լսումներին համայքի բնակիչներից մասնակցել են միայն համայնքապետարանի աշխատակիցները։