Հետևեք մեզ։

Արցախից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

13:32, 12 հուլիս 2024
Արցախից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Արցախից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

 

Բեգլարյանը առաջին 5 տարին պետք է կրի բանտում, իսկ հաջորդ 10-ը՝ խիստ ռեժիմի գաղութում։

 

Դատախազը պահանջել էր 17 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ Բեգլարյանը օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, ՀՀ գալու ճանապարհին Ադրբեջանի անհայտ զինծառայողների կողմից բռնության գործադրմամբ առևանգվել էր, ապա պաշտոնական Բաքուն նրան ծանր մեղադրանքներ էր առաջադրել, ընդհուպ մինչև, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» կատարումը։