Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։
Դպրոցի կառուցումը իրականացվում է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 350,2 մլն դրամ է:
Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թ.-ին:
Փաշինյանը այս անգամ ևս պաղպաղակ է հյուրասիրել տեղի երեխաներին, հանդիպել բնակիների հետ։