Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «բացարձակ կեղծ» է անվանել Reuters-ի հրապարակումը, որտեղ ասվում է, որ Իսրայելը քննարկում է Գազայի և Եգիպտոսի սահմանից ուժերը դուրս բերելու հնարավորությունը՝ որպես պաղեստինյան անկլավի շուրջ բանակցային գործընթացի մաս:
««Reuters» լրատվական գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ Իսրայելը քննարկում է «Ֆիլադելֆիայի միջանցքից» դուրս գալու հնարավորությունը, լիովին կեղծ է: Վարչապետը պնդում է, որ Իսրայելը կմնա «Ֆիլադելֆիայի միջանցքում»։ Հենց այս դիրքորոշմամբ էլ նա բանակցող թիմերին հանձնարարել է գործել։ Սա բացատրվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներին այս շաբաթ, և Նախարարների կաբինետն այդ մասին տեղեկացվել է երեկ երեկոյան»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ: