Հետևեք մեզ։

Գյումրիում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ծիծեռնակի

16:01, 12 հուլիս 2024
Գյումրիում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ծիծեռնակի
Հուլիսի 12-ին, ժամը 13:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 107 շենքի 2-րդ հարկի մակարդակում կա արգելափակված թռչուն. թռչնին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ծիծեռնակի: