Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը

16:40, 12 հուլիս 2024
Կյանքից հեռացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը

Մահացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա 2018 թվականից կաթվածի հետևանքով կոմայի մեջ էր: Այս մասին հայտնել է նրա ընկեր, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Նա 2008 թվականի Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներից էր, որին 2019թ. դատարանը արդարացրել էր հանցակազմի բացակայության հիմքով։

«Գնաց ավագ ընկերս՝ Մուշեղ Սաղաթելյանը, որի ամբողջ կյանքը պայքար էր, հերոսական էջերով գրված արցախյան առաջին պատերազմ, անզիջում դիմադրություն Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում հաստատված նվաստացուցիչ ռեժիմին:

Գնաց Մուշեղը միանալու իր Սևակ որդուն, ով անմահացավ 44-օրյա պատերազմում՝ իր կերպարի մեջ ամբողջացնելով հոր մաքառումը, նվիրումը Հայրենիքի հանդեպ:

Գնաս խաղաղությամբ Մուշեղ ջան, միշտ հիշելու եմ Քեզ, իմ ու քո բազմաթիվ հանդիպումները»,- գրել է Սուրենյանցը: