Երեկ հրազենային կրակոցից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Այս մասին գրում է 168․am-ը։ Պարզվում է, որ նա արդեն մոտ 2 տարի բնակվում է ԱՄՆ-ում: Իսկ թե ինչ է տեղի ունեցել և ինչ վնասվածքներ է ստացել, չկարողացանք ճշտել:
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսի 8-ին: Մինչ այդ, նա զբաղեցրել էր առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: