Հետևեք մեզ։

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

20:54, 12 հուլիս 2024
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Ռուսաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Անդրեյ Բելոուսովը և Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Պենտագոնը։ «Զրույցի ընթացքում նախարարը (Օսթին - խմբ.) մատնանշել է կապի ուղիները բաց պահելու կարևորությունը», - ասվում է մամուլի հաղորդագրությունում։

 

Նրանք նշել են դրանց կարևորությունը ուկրաինական շարունակվող հակամարտության համատեքստում։ Սա երկու նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է մեկ ամսվա ընթացքում։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, Օսթինը հունիսի 25-ին զանգահարել է Բելոուսովին, ապա մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։