Հետևեք մեզ։

Օրկնեյան կղզիների լողափում 77 կետ է սատկել

21:29, 12 հուլիս 2024
Օրկնեյան կղզիների լողափում 77 կետ է սատկել

Օրկնեյան կղզիների արշիպելագի մաս կազմող Սանդեյ կղզու Տրեսնես լողափ է նետվել 77 կետ, որոնք հետագայում սատկել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնել է բրիտանական BDMLR կազմակերպությունը։

Նշվում է, որ այդ դեպքը Բրիտանիայում վերջին տասնամյակների ամենազանգվածային բնապահպանական աղետներից մեկն է։

Փորձագետները նշում են, որ դեռ վաղ է խոսել պատճառների մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, կետերից մեկը դժվարության մեջ է հայտնվել, իսկ խմբի մյուս անդամները փորձել են օգնել նրան:

Օրկնեյան կղզիների իշխանությունները ներկայումս քննարկում են սատկած կետերի մարմինները ուտիլիզացնելու ամենաարդյունավետ միջոցները