Մեծաձոր խոշորացված համայնքում կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով համայնքին տրամադրվել է տրակտոր, ձեռքի խոտհնձիչ եւ խոտի հակավորիչ: Պայմանագրի արժեքը 15,9 մլն դրամ է: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
«Մեծաձոր և Օթևան բնակավայրերում կառուցվել է նաեւ խմելու ջրի ներքին ցանց։ Ծրագրի արժեքը 10,2 մլն դրամ է, որից 8,1 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:Նույն բնակավայրերում իրականացվել են նաեւ ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 34,3 մլն դրամ է, որից 25,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,-գրել է նա: