ԱՄՆ նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը պետք է անհապաղ մտավոր կարողությունների թեստ անցնի։ Այս մասին հայտարարել է նրա գլխավոր քաղաքական հակառակորդը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը։
«Ես պատրաս եմ Բայդենի հետ թեստ անցնել»,-այդ մասին գրել է սոցցանցերի իր էջերում։
Թրամփը նաև կարծում է, որ «այսուհետ նախագահի բոլոր թեկնածուներից պետք է պահանջել մտավոր կարողությունների և մասնագիտական համապատասխանության թեստավորում»:
Հաջորդ ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Բայդենն ու Թրամփն արդեն ապահովել են իրենց պաշտոնական առաջադրումը որպես իրենց կուսակցությունների նախագահի թեկնածուներ։ Ենթադրվում է, որ նրանց թեկնածությունները պաշտոնապես կհաստատվեն հանրապետականների (հուլիսի 15-18) և դեմոկրատների (օգոստոսի 19-22) համագումարներում։