«Զանգեզուրի միջանցքի» բացումը կամբողջացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը։
«TRT Haber»-ը հայտնում է՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս հարցի շուրջ մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ մենք պետք է բոլոր առագաստները դնենք դեպի խաղաղություն։ Մենք հուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղություն կհաստատվի։ Որպես Թուրքիա՝ մենք ամբողջ սրտով աջակցում ենք այս խաղաղությանը։ Զանգեզուրի միջանցքի բացումն այն քայլն է, որը կպսակի և ավարտին կհասցնի այս խաղաղության պայմանագիրը։ Այդ քայլերը դրականորեն կնպաստեն Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճմանն ու խաղաղությանը»,- ասել է Էրդողանը։