Հետևեք մեզ։

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ

10:56, 13 հուլիս 2024
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գարեգին Մ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Գետազատ ավտոճանապարհին, Գետազատ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, անցել առվակի վրայով և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել Է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների հնարավոր է  վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։