Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։
432 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման արժեքը 2 մլրդ 327,3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ:
Շինաշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թ․-ին:
Արագածավանում ծանոթացա նաեւ Կառավարության աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգիների ներդրումային ծրագրին:
Գրեթե 300 հա տանձի եւ դեղձի ինտենսիվ այգիների հիմնման նպատակով ներդրվել է շուրջ 12 մլրդ դրամ: