Մի քանի բաց հարցեր դեռևս մնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ կապված։ Այս մասին նշված է Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլաևի՝ դատարանի գործունեության 26-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակած հոդվածում։
«Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող մի կարևոր կետի՝ Իլհամ Ալիևը իրավացիորեն ընդգծել է, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը մնա անփոփոխ։ Այսօր Ադրբեջանի պետությունն ու ժողովուրդը նոր իրողությունների պայմաններում թեւակոխել են իրենց զարգացման հաջորդ՝ բոլորովին նոր փուլ։ 2024 թվականի փետրվարի 14-ի երդման արարողության ժամանակ իր ելույթում պետության ղեկավար Իլհամ Ալիևը նշել է, որ այժմ նոր դարաշրջան է սկսվում։
Ինչպես նշել է նա, մենք այս դարաշրջան ենք մտնում բաց ճակատներով, ճերմակ դեմքերով, ուղիղ գլուխներով»,- նշել է Ադրբեջանի ՍԴ նախագահը։