Հետևեք մեզ։

Փակեցինք ԶՊՄԿ-ից եկող «ծորակները», որից նրանք սնվում էին, հիմա այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում, 6 հոգին 11 կտորի բաժանվեց. Փաշինյան

21:18, 21 ապրիլ 2023
Փակեցինք ԶՊՄԿ-ից եկող «ծորակները», որից նրանք սնվում էին, հիմա այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում, 6 հոգին 11 կտորի բաժանվեց. Փաշինյան

Խորհրդարանական ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք փորձում են իրենց ներկայացնել Սյունիքի «իրավատեր և սեփականատեր»:

Այս մասին ԱԺ֊ում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Նա հարցրեց՝ իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, թե Սյունիքի մարզում մինչև 2018 թվականը քանի հայկական գյուղ է դատարկվել: «Տասնյակ գյուղեր դատարկվել են: Եվ բոլորը գիտեն դրա մասին»,-նշեց վարչապետը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

 

Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին՝ վարչապետը նկատեց՝ խորհրդարանում ներկայացվեցին կոմբինատի կողմից 2022-ին վճարած հարկերը: Փաշինյանը հարցրեց՝ իսկ դրանից առաջ ո՞ւր են գնացել այդ հարկերը:

 

«Կապանում մենք խոստացանք, որ ԶՊՄԿ-ում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու: Եվ, երբ այդ մասնաբաժինը ստացվեց, և հերթով այդ կոռուպցիայի «կռանիկներ» փակվեցին, այստեղ մի կուսակցություն կար, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին: Ինչո՞ւ. որովհետև նրանց դարդն ամենևին էլ Սյունիքն ու Հայաստանը չէր, ԶՊՄԿ-ից եկող «ծորակիկներ» էին, որից սնվում էին: Փակեցինք, հիմա նրանք այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում: Նրանք հիմա փորձ են անում դեռ փախցրած մի քանի միլիոն դոլարները տանեն, թաքցնեն, որ վայելեն»,-ասաց վարչապետը՝ վստահեցնելով, որ դրանց հետևից ևս գնալու են: