Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Մեղրու բժշկական կենտրոն:
Նախարարը ողջունել է Մեղրու բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Մհեր Աբրահամյանին:
«Տեղյակ եմ հանրության դրական արձագանքներից, ձեզանից ակնկալվող սպասումներից։ Արդեն իսկ նկատում եմ փոփոխություններ այստեղ, ուրախանում եմ, որ բազմաթիվ բուժծառայությունների համար մեղրեցին չի մեկնում մարզկենտրոն կամ մայրաքաղաք»,- ասել է նախարարը։
Մեղրու բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքին, նախարարի որոշումով, մեկ ծնունդի համար տրվել է 60% հավելյալ ֆինանսավորում։
Հողահատկացման և նախագծման փուլում է Մեղրու դիահերձարանի կառուցման գործընթացը։
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում է բուժսարքավորումներով կենտրոնը հագեցնելու հարցը։
Նախարարը շրջել է հիվանդանոցում, եղել նոր բացված Մեղրու վերականգնողական կենտրոնում։