Հետևեք մեզ։

Մեր չինովնիկները պետք է գիտակցեն, որ սա միայն մեր պայքարը չէ. Գառնիկ Դանիելյան

14:28, 13 հուլիս 2024
Մեր չինովնիկները պետք է գիտակցեն, որ սա միայն մեր պայքարը չէ. Գառնիկ Դանիելյան

Շարժման երկրորդ փուլում մեր խնդիրը ստեղծված ոստիականապետությունը, ոստիկանական պատնեշը հաղթահարելն է։ Այս մասին Հրազդխնի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով Սրբազան շարժման ընթացքի մասին։

 

«Նիկոլ Փաշինյանի միակ հենարանն ուժային կառույցներն են։

Մի գաղտնիք բացեմ՝ տարբեր միջոցառումների ժամանակ, ճանապարհին մեզ մոտենում են ոստիկանական համակարգի տարբեր չինովնիկներ և հարցնում՝  ե՞րբ եք այս հարցը լուծելու։ Բայց մեր չինովնիկները պետք է գիտակցեն, որ սա միայն մեր պայքարը չէ»,-նշել է Դանիելյանը։