Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին, պատրաստվում է Մումբայում իր կրտսեր որդու՝ Անանտի հարսանիքի մեծ քառօրյա տոնակատարություն կազմակերպել՝ սկսած ուրբաթ օրվանից։ Միջոցառմանը կմասնակցեն համաշխարհային առաջնորդներ, հայտնիներ և բոլիվուդյան մեգաաստղեր, գրում է Forbes-ը։
Անանտ Ամբանին ամուսնանում է Ռադհիկա Մերչանտի՝ մագնատ և Encore Healthcare-ի հիմնադիր Վիրեն Մերչանտի դստեր հետ:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունենում ամիսներ տևած տոնակատարություններից հետո, որոնք ներառում էին եռօրյա նախահարսանիք արևմտյան Հնդկաստանի ծովափնյա Ջամնագար քաղաքում մարտին, որտեղ Ռիհաննայի մասնավոր համերգն էր, և մեկ այլ արարողություն Մումբայում անցյալ շաբաթ։
Քիմ և Քլոե Քարդաշյանները, դերասան և WWE-ի աստղ Ջոն Սինան, նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, նիգերիացի ռեփեր Ռեման և հոլիվուդյան աստղ Ժան-Կլոդ Վան Դամը հրավիրվածների ցանկում են:
Հյուրերի ցանկում են նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Թոնի Բլերը, Կանադայի նախկին վարչապետ Սթիվեն Հարփերը, Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին և Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան։
Հյուրերի ցանկում Հնդկաստանի առաջնորդների թվում են երկրի նախկին նախագահ Ռամ Նաթ Կովինդը, պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը և մի քանի նահանգապետեր:
Միջոցառմանը հրավիրված բիզնեսի առաջնորդների թվում են Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը, Adobe-ի գործադիր տնօրեն Շանթանու Նարաենը, BP-ի գործադիր տնօրեն Մյուրեյ Օչինկլոսը, Samsung Electronics-ի նախագահ Ջեյ Յ. Լին, Lockheed Martin-ի գործադիր տնօրեն Ջեյմս Թայկլետը: