Հետևեք մեզ։

Ես չեմ էլ վախեցել որևէ ձախողումից, նվազագույնը կարողացել եմ ասել, որ ես պարտվեցի, բայց փորձեցի ամբողջությամբ. Բագրատ սրբազան

15:34, 13 հուլիս 2024
Ես չեմ էլ վախեցել որևէ ձախողումից, նվազագույնը կարողացել եմ ասել, որ ես պարտվեցի, բայց փորձեցի ամբողջությամբ. Բագրատ սրբազան

Առանց մարդու և երկնքի հանդիպման, ոչ մի բան կյանքում տեղի չի ունենա։ Այս մասին հրազդանցիների հետ հանդիպմանն ասաց Բագրատ սրբազանը:

 

«Մի առիթով ասել եմ՝ առանց Աստծո մարդը չի կարող, առանց մարդու Աստված չի անի։ Իմ կյանքն այդպես է։ Առանց Աստծո կամքի չեմ տեսել, որ որևէ բանի ընդունակ եմ։ Եվ չեմ էլ վախեցել որևէ փորձությունից, ձախողումից։ Նվազագույնը կարողացել եմ ասել, որ ես պարտվեցի, բայց փորձեցի ամբողջությամբ»,-ասաց նա:

 

Սրբազամի խոսքով` սա պետք է լինի իրեկց անելիքը, ոչ թե վախենալով, որ ի վերջո չեն հասնելու, այլ հաստատ համոզում ունենալով, որ իրենց ընթացքը հաղթանակի ընթացք է։