Հետևեք մեզ։

Կրակոց՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com

17:11, 13 հուլիս 2024
Կրակոց՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։ Հայտնում է  shamshyan.com-ը:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում, անկողնում պառկած հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի դին։

Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։

Մարմնի մոտ հայտնաբերվել է նրա անվամբ հաշվառված «ԻԺ 18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված հրացանով կրակոց է արձակել իր ձախ կրծքավանդակի շրջանին և ինքնասպան եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հաշվառված էր նաև ՀՀ «Որսորդական և ձկնորսական խմբավորում» հասարակակական կազմակերպությունում։