Հետևեք մեզ։

Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինիկա․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԲԿ-ի նորանշանակ տնօրենի և բուժանձնակազմի հետ

23:36, 13 հուլիս 2024
Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինիկա․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԲԿ-ի նորանշանակ տնօրենի և բուժանձնակազմի հետ

Նախարար Անահիտ Ավանեսյանը սյունիքյան այցի շրջանակում հանդիպել է Կապանի ԲԿ֊ի նորանշանակ տնօրեն Արսեն Բաբայանի և բուժանձնակազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերով կլուծվեն առկա խնդիրները և Կապանի ԲԿ֊ն` որպես մարզկենտրոնի բնակչությանը սպասարկող բուժհաստատություն, կտրամադրի որակյալ ծառայություններ։

Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինիկա, բուժհաստատությունը կհամալրվի նոր անհրաժեշտ սարքավորումներով և կկառուցվի նոր դիահերձարան։