Հետևեք մեզ։

Ես ու Անի Երանյանը երջանիկ ենք միասին․ Մհեր Բաղդասարյան

00:39, 14 հուլիս 2024
Ես ու Անի Երանյանը երջանիկ ենք միասին․ Մհեր Բաղդասարյան

Բոլոր այն մարդիկ, ովքեր իմ ու Անի Երանյանի թեմայով անհանգստանում են, ուրախանում են, ինչ-որ մեկնաբանություններ են տալիս, չեն հարցնում, այլ միանգամից շնորհավորում են, նախ շնորհակալություն բոլոր շնորհավորանքների համար։ Երկրորդը՝ այդ հարցի պատասխանն այդքան էլ պետք չէ, որ մարդկանց հետաքրքրի, կարևորը մենք երկուսս էլ երջանիկ ենք և երջանիկ ենք միասին։

 

Այս մասին Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդման ընթացքում ասել է հաղորդավար Մհեր Բաղդասարյանը, պատասխանելով իրենց հարաբերությունների մասին հարցին։

 

Ամալյա Հովհաննիսյանի դիտարկմանը, թե Մհեր Բաղդասարյանի մատնեմատին մատանի կա, որ նախորդ հանդիպումներում ինքը չի նկատել, նա պատասխանել է․ «Մարդիկ ունեն անձնական կյանքի գաղտնիության իրավունք, միաժամանակ նաև հանրային մարդ են և տարբեր առիթներով հանրության համար պետք է հասանելի լինեն ինչ-որ իրավիճակներ։ Ես գիտեմ, որ բոլորը ուրախության համար են հարցնում, հանգիստ եղեք, մենք երկուսս երջանիկ ենք և փառք Աստծո, միասին ենք հիմա երջանիկ»։

 

Դիտարկմանը, թե իրենք են այնպիսի հրապարակումներ անում, որ մարդիկ խոսեն, քննարկեն, Մհեր Բաղդասարյանը պատասխանել է, որ իրենք հրապարակում են ցանկացած լուսանկար, տեսանյութ, երբ ուզում են այդ երջանկությամբ կիսվել։