Հետևեք մեզ։

Կրակոցներ՝ Թրամփի ելույթի ժամանակ. նա վիրավորվել է (տեսանյութ)

02:40, 14 հուլիս 2024
Կրակոցներ՝ Թրամփի ելույթի ժամանակ. նա վիրավորվել է (տեսանյութ)

Փենսիլվանիայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ հնչել են կրակոցներ, քաղաքական գործիչը ականջի հատվածում վնասվածք է ստացել և լքել է բեմը։


ԱՄՆ նախկին նախագահի ելույթը Բաթլեր քաղաքում համախոհների առջեւ տևել է ընդամենը մի քանի րոպե և անսպասելիորեն ընդհատվել է, երբ քաղաքական գործիչը խոսել է անօրինական միգրացիայի խնդիրների մասին։ Հանկարծ կրակոցներ են լսվել, որից հետո բեմում գտնվող Թրամփը լռել է, ձեռքը մոտեցրել ականջին ու նստել ամբիոնի մոտ։

Թիկնապահները շրջապատել են նրան, ապա իջեցրել բեմից։

 

Տեսանյութը՝ այստեղ։