Թրամփը մահափորձից հետո արձագանքել է տեղի ունեցած միջադեպին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ գաղտնի ծառայությանը և բոլոր իրավապահ մարմիններին տեղի ունեցած հրաձգությանը արագ արձագանքելու համար:
Ցավակցում եմ հանրահավաքում զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մեկ այլ ծանր վիրավորի ընտանիքին։ Անհավանական է, որ դա կարող է տեղի ունենալ մեր երկրում»։
Նշենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գնդակահարել են Թրամփի դեմ մահափորձ իրականացրած Թոմաս Մեթյու Քրուքսին։