Հետևեք մեզ։

Սպիտակի հրապարակի հատվածը փակ կլինի. իրազեկում վարորդներին

12:21, 14 հուլիս 2024
Սպիտակի հրապարակի հատվածը փակ կլինի. իրազեկում վարորդներին


Հուլիսի 15-ին՝ ժամը 20.00-22.00, Սպիտակ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմամբ պայմանավորված՝ երթևեկության համար փակ է լինելու Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի հատվածը։ 
Վարորդներին առաջարկվում է շրջանցիկ ճանապարհ Թորոսյան-Շահումյան հատվածով։

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը: