Ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է Դոնալդ Թրամփի նկատմամբ քաղաքական բռնության ակտը, «X» սոցիալական ցանցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Դոնալդ Թրամփի վրա հարձակումը ցնցող և սարսափելի է, մենք խստորեն դատապարտում ենք այդ քաղաքական բռնությունը», - գրել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Փենսիլվանիայում տեղի ունեցած հրաձգության պատճառով վնասվել է Թրամփի ականջը։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է կրակել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ `միտինգի ժամանակ, հայտնել է NBC News-ը:
Երիտասարդը մինչ այդ սոցցանցերում հայտարարել է, որ ատում է հանրապետականներին ու Թրամփին: Կրակոց արձակած անձը ոչնչացվել է: