Հետևեք մեզ։

Սիսիանն ունենալու է հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն` իր ամբուլատոր օղակով

14:08, 14 հուլիս 2024
Սիսիանն ունենալու է հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն` իր ամբուլատոր օղակով
Սիսիանն ունենալու է հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն` իր ամբուլատոր օղակով․ հայտնում է Առողջապահության նախարարությունը։
 
Նախարար Անահիտ Ավանեսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքներին, տվել հանձնարարականներ առողջապահական ծրագրերն իրականացնող պատասխանատուներին, հստակեցրել դրանց կատարման ժամկետները։
 
Ավարտական փուլում է Սիսիանի դիահերձարանի կառուցման աշխատանքները։
 
Նախարարը շրջել է գործող հիվանդանոցում, շփվել բուժաշխատողների հետ, գոհունակություն հայտնել, որ անկախ ժամանակավոր ոչ բարվոք պայմաններից, մատուցում են պատշաճ բուժծառայություն մեր բնակչությանը։