ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը վերջին շաբաթներին մերժել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի անվտանգության առաջարկները՝ Գաղտնի ծառայությունից նրա անվտանգությունն ուժեղացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Federalist ամսագիրը՝ վկայակոչելով Թրամփի անվտանգության ծառայության անանուն ներկայացուցչին։
«Թրամփի անվտանգության թիմը շաբաթներ շարունակ խնդրում է ուժեղացնել նրա պաշտպանությունը և մեծացնելանվտանգության հնարավորությունները, սակայն նախագահ Ջո Բայդենի ներքին անվտանգության վարչությունը բազմիցս մերժել է այդ խնդրանքը», - մեջբերում է ամսագիրն անանուն աղբյուրի խոսքերը: