«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը հայտնել է, թե ում է երկրպագելու Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում:
«Երկրպագելու եմ իսպանացիներին: Նրանք արժանի են հաղթանակի»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի գավաթի տելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակչում Անգլիայի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ։ Դիմակայությունը կկայանա Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին: