Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազնի կինը՝ Քեյթ Միդլթոնը, հետևում է Ուիմբլդոնի թենիսի մրցաշարին։ Արդեն երկրորդ անգամ է, որ նա ներկայանում է հանրությանը այն բանից հետո, երբ հայտարարել է քաղցկեղով հիվանդ լինելու մասին, հայտնում է Independent-ը։
Ավելի վաղ Sky News-ը՝ վկայակոչելով Kensington Palace-ին, հայտնել էր, որ Միդլթոնը, ով բուժում է անցնում քաղցկեղից, ներկա կլինի Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի եզրափակիչին, որը կկայանա հուլիսի 14-ին։ Կառլոս Ալկարաս-Նովակ Ջոկովիչ մրցամարտի հաղթողը արքայադստեր կողմից կպարգևատրվի գավաթով։
Քյեթ Միդլթոնը հետևում է Ուիմբլդոնի եզրափակիչին
17:58, 14 հուլիս 2024